Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:45 25-10-2024

Էսօր նույնիսկ նորմալ միսը չի վաճառվում, ուր մնաց՝ ձիու միսը․ ձիու մսի հետքերով

Oragir.News-ն այսօր այցելել է Գումի շուկա, փորձել է ճշտել՝ շուկայում վաճառվու՞մ է ձիու միս։
Oragir.News-ը շրջեց մսի տաղավարներում՝մսավաճառներից հետաքրքրվեց արդյոք վաճառում են ձիու միս կամ կարող են տարբերել ձիու միսը տավարի մսից։

Մսավաճառները նշեցին, որ շուկայում ձիու միս չի վաճառվում։
«Չեմ տարբերի ես ձիու միսը, եթե ես չեմ ծախում, չեմ էլ տարբերի։ Չեմ տեսել, չգիտեմ, որ ստեղ ձիու միս ծախեն։ Որտեղ էթաս նայես՝ չկա։ Եթե իմացող կա՝ կարա էթա ֆռա, նայի, բայց չկա։ Էսօր նորմալ միսը չի վաճառվում, ուր մնաց ՝ձիու միսը»,- ասաց մսավաճառներից մեկը։

Մեկ այլ մսավաճառ էլ նշեց, որ ինքը տարբերում է ձիու միսն այլ մսերից։
«Ձիու միս, որ լինում ա, պետք ա գրած լինի ձիու միս։ Չեն անի տենց բան, ձի լինի՝ բերեն ասեն տավարի ա։ Չեմ կարծում՝ նման բան անեն։
Իհարկե, ես տարբերում եմ՝ ձիու միս ա, թե չէ։ Մատերը կարա բարակ լինի, լավը լինի»,- նշեց նա։

Մեկ այլ տաղավարում էլ մեզ պատասխանեցին, որ ձիու միս գյուղում կարող ենք գտնել։
«Ձիու միս գյուղերում է վաճառվում, մեզ մոտ չի լինում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի