Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 18:22 17-10-2024

5 հայ կարատեիստ դարձել է Աշխարհի չեմպիոն

Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը 13 մեդալ է նվաճել Պորտուգալիայում կայացած ITKF-ի աշխարհի 22-րդ առաջնությունում։ Սուրեն Մաթևոսյանի գլխավորած հավաքականը նվաճել է 5 ոսկե, 6 արծաթե և 2 բրոնզե մեդալ անհատական ու թիմային մրցումներում:

Մեծահասակների պայքարում հաղթել են Նարեկ Իսկանդարյանը, Արթուր Ոսկանյանը և Հովհաննես Հակոբյանը, որոնք թիմային կատա մրցաձևում դարձել են աշխարհի չեմպիոն։ Նարեկ Իսկանդարյանը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

18-20 տարեկանների խմբում անհատական կատա մրցաձևում Էրիկ Հովսեփյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

16-17 տարեկանների խմբում անհատական կումիտե մրցաձևում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Շահեն Առաքելյանը, իսկ Տիգրան Աբրահամյանը դարձել է փոխչեմպիոն։

14-15 տարեկանների խմբում անհատական ֆուկու-գո մրցաձևում Դավիթ Կոջամանյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ նույն տարիքային խմբում՝ անհատական կատա մրցաձևում Գագիկ Հովհաննիսյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Տիգրան Աբրահամյանը 16-17 տարեկանների խմբում ֆուկու-գո մրցաձևում հռչակվել է աշխարհի չեմպիոն, Շահեն Առաքելյանը՝ փոխչեմպիոն:

16-17 տարեկանների թիմային կատա մրցաձևում Արթուր Խաչատրյանը, Տիգրան Աբրահամյանը և Դավիթ Կոջամանյանը արժանացել են արծաթե մեդալի։

Հայաստանի հավաքականը 13 մեդալով 5-րդ տեղն է գրավել 40 պետությունների շարքում:

Աշխարհի առաջնությունից առաջ կայացել է նաև Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի գավաթակիր են դարձել Արթուր Ալեքսանյանը, Միքայել Հարությունյանը, Նարեկ Ջանիբեկյանն ու Աշոտ Երիցյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել