Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավոր արդյունքով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալ։
Այս մասին հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից:
Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1,095 միավորով զբաղեցրել են երկրորդ տեղը։