Ախալքալաքի բնակիչ 14-ամյա մարզիկ Անդրանիկ Մարաբյանը դարձել է քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն,- տեղեկատվություն է հրապարակում «Ջավախեթի Վրաստան» մեդիա հարթակը։
Կուլիկամի գյուղի բնակիչը ոսկե մեդալ և չեմպիոնական գոտի է նվաճել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած մինչև 51 կգ քաշային կարգի աշխարհի գավաթի խաղարկությունում։
Մրցաշարին մասնակցել են 28 երկրների մարզիկներ, իսկ Անդրանիկը մրցել է Վրաստանի դրոշի ներքո։