Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:09 17-10-2024

Ակադեմիական քաղաքի շրջանակում լավ ռեպուտացիա ունեցող ընկերությունների հետ ենք ուզում աշխատել

Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում այսօր գործող բուհական ենթակառուցվածքների հետագա կառավարման հայեցակարգերին ու սխեմաներին։ «Այսօր գործող բուհական համակարգի որևէ ենթակառուցվածք չպետք է օտարվի, ընդհակառակը՝ պետք է կառավարվի այնպես, որ եկամուտներ բերի առաջին հերթին բուհական համակարգին։ Կան շենքեր, իհարկե, որոնց կառավարման հետ կապված կան սահմանափակումներ, կարող է պատմամշակութային հուշարձաններ լինեն, թեպետ այս դեպքում այդ շենքի արժեքը ավելի բարձր է»,-ասաց Փաշինյանը՝ նշելով որ միջազգային՝ նման փորձ ունեցող կազմակերպությունների խորհրդատվությամբ կկարգավորվի բուհերի շենքերի կառավարումը․ «Այդ շենքերի կառավարումը պետք է եկամուտ բերի հենց գիտակրթական համակարգին։ Ֆինանսական հոսքերը պետք է ուղղվեն Ակադեմիական քաղաքի գիտական, կրթական, մշակութային կյանքի կազմակերպմանը»,-ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել