Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:10 02-10-2024

Առցանց ԱՊՊԱ-ն չի աշխատում․ վարորդները դժգոհ են, բյուրոն՝ անտեղյակ

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ավտոապահովագրական մեկ պատուհան համակարգը՝ ASWA, որը հնարավորություն է տալիս կատարել ԱՊՊԱ-ին առնչվող բոլոր գործողությունները միասնական առցանց համակարգում, գրեթե 10 ամիս է խափանված է։

Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից, որոնք նշում են, որ համակարգի խափանումը մեծ խնդիրներ է առաջացնում։

«Համակարգը չի աշխատում։ Մտնում ես համակարգ՝ քայլերը հերթականությամբ լրացնում ես, 8 քայլ անում ես, լրացնում, ու չի լինում։ Բացված պատուհանին գրված է՝ «ինչ-որ բան սխալ է ընթացել՝ կրկնել նորից կամ վերադառնալ գլխավոր էջ։ Եթե սեղմում ես վերադառնալ գլխավոր էջ, նորից սկզբից պիտի քայլերը կրկնես։ Մարդկանց մեծ մասն հենց դա է անում, որովհետև ավելի մեծ տառերով ա գրված ու ավելի արտահայտիչ»,- ասաց վարորդներից մեկը։

Մեկ այլ վարորդ էլ Oragir.News-ի հետ զրույցում խոսեց ոչ պակաս կարևոր այլ խնդրի մասին։ Նրա խոսքով՝ համակարգից օգտվելը բարդ է տարեցների համար։

«Համակարգը պահանջում է լավ որակի ֆոտո։ Շատ տարեցներ չունեն սմարթֆոններ, կամ դրանք այնքան էլ թանկարժեք չեն ու չեն կարող լավ ֆոտո անել։ Ի՞նչ է ստացվում, նրանք չպե՞տք է փոխհատուցում ստանան։ Կամ կան տարեցներ, որ մի կերպ են գլուխ հանում սմարթֆոններից, հազիվ այդ բոլոր քայլերը լրացնում են ու չի լինում։ Գիտեմ, որ նույնիսկ մարդ ա էղել, որ 7 անգամ փորձել է, բայց տենց էլ չի ստացվել։ Պատկերացնո՞ւմ եք, ինչքան ժամանակ ա դրա վրա գնում ու անարդյունք»,-նշեց նա։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի աշխատակազմի ղեկավար-քարտուղար Տաթևիկ Ղազարյանի հետ։ Մեր հարցերին ի պատասխան՝ նա հորդորեց գրավոր հարցում ուղարկել։

«Ձեր բոլոր հարցադրումները, խնդրում եմ ուղարկեք գրավոր հարցմամբ»,- ասաց նա։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո։ Պատասխանը, ստանալուն պես, կհրապարակվի մեր կայքում։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել