Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:20 25-12-2024

«Կառոբկեն» ու «մատոռը» իրար չեն հասկանում, ավտոբուսը թափ է տալիս․ վարորդները դժգոհ են

Մինչ քաղաքային իշխանությունը մեծ ոգևորությամբ խոսում է տրանսպորտային բարեփոխումների և միասնական տոմսային համակարգին անցում կատարելու մասին, «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Ժոնգ Թոնգ» մակնիշի կապույտ ավտոբուսների վարորդները բողոքում են դրանց տեխնիկական վիճակից։

Oragir.News-ը ամիսներ առաջ նման ահազանգ ստացել էր, բայց պարզվում է՝ խնդիրը համատարած է։

Թիվ 2 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում նշեց, որ կոնկրետ իրենց ավտոբուսներից բոլորի մոտ նշված խնդիրն առկա է․

«Ճիշտ են ասել, որ մատոռ-կառոբկա իրար չեն հասկանում։ Մանավանդ խաչմերուկներում, սվետաֆորների տակ թեթև արգելակելու դեպքում, եքա ավտոբուսը իրար ա գալիս, մարդիկ էլ կպնում են վարորդներին, թե՝ կտրուկ արգելակում եք։ Ճիշտ է՝ մաքուր է, կոկիկ է, բայց դե չինականը մնում է չինական, նորմալ չի աշխատում։ Կոնկրետ մեր գծում բոլոր ավտոբուսների մոտ այդ խնդիրը կա։ Էլ չեմ ասում, որ միջի «ստոպ» կոճակները անընդհատ փչանում են, մի քանի անգամ պարկում սարքել են, նորից մի մասը չեն աշխատում»,- ասաց ավտոբուսի վարորդը։

Oragir.News-ը ավտոբուսների վատ աշխատելու մասին նման ահազանգեր ստացել է նաև այլ երթուղիներում աշխատող վարորդներից, ինչպես նաև ուղևորներից։

Ի դեպ, չինական ավտոբուսներից դժգոհող քաղաքային իշխանությունը «Ժոնգ Թոնգ»-ի հերթական խմբաքանակը գնեց, պարզապես կապույտի փոխարեն պատվիրել են կանաչ գույնը՝ գերմանական «MAN» ավտոբուսների նմանությամբ։

Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով մի քանի անգամ փորձեց կապ հաստատել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել