copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:53 28-09-2024

Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե» կարաոկե ակումբում․ ձերբակալվել է ոստիկանության ներկայացուցչի որդին. shamshyan.com

Երեկ՝ սպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցում գործող «Արամե մյուզիք հոլ» ակումբում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում։

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը ՌԴ քաղաքացի 41-ամյա Մաքսիմ Վ․-ն է։ Պարզվել է նաև, որ նա տեղափոխվել է «Արամե մյուզիք հոլ» ակումբից։

Ոստիկանները ակումբում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալում են Երևանի բնակիչներ 51-ամյա Դավիթ Մկրտչյանին, 51-ամյա Վահե Եսայանին, 32-ամյա Ալբերտ Արևշատյանին և 48-ամյա Արտաշես Աբրահամյանին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին, որտեղից էլ, այնուհետև, դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Բերման ենթարկվածներից Ա․ Արևշատյանը ձերբակալվել է, մյուսները ազատ են արձակվել, իսկ Ա․ Արևշատյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանի որդին է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի