Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:29 27-09-2024

Երեխաները պետք է հասկանան, որ տղաները զոհվել են նաև իրենց համար․ հարգանքի տուրք` Լիճքում

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը։ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում իրականացվում են միջոցառումներ՝ նվիրված Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաների հիշատակին։

Գեղարքունիքի մարզի քաղաքներում և գյուղերում ևս անցկացվել են 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված միջոցառումներ։ Լիճք գյուղում նախակրթարանի երեխաները իրենց դաստիարակների՝ Վանուհու և Լիլիթի ուղեկցությամբ ծաղիկներ են խոնարհել գյուղում տեղադրված՝ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանի առաջ։

Oragir.News-ը կապ հաստատեց Լիճքի նախակրթարանի դաստիարակ Լիլիթ Հոխիկյանի հետ։ Վերջինս ասաց, որ ինքը նախակրթարանի «հրեշտակներ» խմբի դաստիարակն է, և 23 երեխայից միայն 3-ը հարգելի պատճառներով ներկա չեն եղել ծաղիկ խոնարհելու արարողությանը։

«Երեխաները պետք է իմանան, որ տղաները զոհվել են իրենց համար, որ իրենք կարողանան խաղաղ երկնքի տակ ապրել։ Ճիշտ է՝ մենք նրանց ֆիզիկապես չենք կարող վերադարձնել, բայց նրանց հիշատակը պարտավոր ենք միշտ վառ պահելու։ Երեխաները հենց նախակրթարանի տարիքից պիտի գնահատեն իրական արժեքները, և նրանք պետք է հասկանան, որ այս տղաները զոհվել են նաև իրենց ապագայի ու վաղվա օրվա համար»,-ասաց Լիլիթ Հոխիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր

Ձեզ գուցե հետաքրքրի