Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:43 04-03-2022

Ընտանիքների համար էական չէ՝ ինչ հանգամանքներում են զոհվել իրենց որդիները. եթե ընտանիքում կա զոհ, մյուս երեխաները չպետք է ծառայեն․ Թովմասյան

Շատ կարևոր նախաձեռնություն ենք քննարկում, որով հնարավորություն է տրվում հայոց բանակում զոհված զինծառայողների ընտանիքներին, որպեսզի նրանք այլևս չուղարկեն բանակ իրենց տղաներին և վիշտը նորից չթարմանա։ Այս մասին ԱԺ-ում քննարկվող՝ զոհված հայր, մայր, քույր, եղբայր ունեցողներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու օրենսդրական նախաձեռնությանն անդրադառնալով՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Վերջինս նշեց, որ այս համատեքստում ակնհայտորեն հավասարության խնդիր ենք ունենում։

«Եթե խոսում ենք զոհի մասին, ապա չպետք է դիտարկենք, թե ինչ հանգամանքներում է զոհվել։ Ընտանիքը երեխային տվել է բանակին, հայկական բանակը 2 տարի պատասխանատվություն է կրում ընտանիքի անդամի համար, 2 տարվա ընթացքում զինծառայողը ենթարկվում է հրամաններին և իր կամքից անկախ իրականացնում ծառայություն առաջնագծում կամ զորամասում։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ պատճառով է զոհվել զինծառայողը, պետք է դառնա շահառու։ Ցանկացած ընտանիքի համար էական չէ՝ ինչ հանգամանքներում է իր որդին զոհվել, նա ունի զոհ, հետևաբար՝ մյուս երեխաները չպետք է գնան ծառայության։ Ծնողը ինչո՞վ պետք է իրեն արդարացնի, ասի՝ գիտեք, իմ որդին չի զոհվել մարտական գործողությունների ժամանակ, այլ, օրինակ, էլեկտրահարվել է, դրա համար իմ մյուս տղան էլ պետք է գնա ծառայի՞»,- ասաց Թովմասյանը։

Պատգամավորի խոսքով՝ սա խտրական մոտեցում է։



Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել