copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:25 24-09-2024

Հայ կրթական հիմնարկությունը հավաստագրեր է հանձնել ավելի քան 250 շրջանավարտի

Հայ կրթական հիմնարկության ամենամյա գալա-հանդիպման ընթացքում կազմակերպության կրթաթոշակառու շրջանավարտները պարգևատրվել են հավաստագրերով:

ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նախարարության անունից շնորհավորել է շրջանավարտ-ուսանողներին՝ նշելով, որ կրթաթոշակային ծրագրին մասնակից լինելը նաև պատասխանատվություն է:

«Որպես Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակառուներ՝ դուք պետք է ձեր իսկ մասնագիտական գործունեությամբ լավագույնս նպաստեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Վստահ եմ, որ այս պատգամը բարձր արժեքով կկրեք ընդմիշտ», – ասել է Արկադի Պապոյանը:

Նա ԿԳՄՍ նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Հայ կրթական հիմնարկությանը կրթական նախաձեռնությունների իրականացման պատրաստակամության համար.

«Տարիների փորձառությունը վկայում է, որ այդ գործունեությունը շարունակական է և ունի ապագա զարգացում: Ձեր գործունեությամբ դուք նաև նպաստում եք Հայաստանում կրթության նկատմամբ ուսանողների ձգտմանը՝ ի նպաստ մեր երկրի զարգացման»:

Արկադի Պապոյանը ներկաներին նաև տեղեկացրել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտապես սերտորեն համագործակցում է սփյուռքի համայնքների հետ:

«ԿԳՄՍՆ-ն բավականին մեծ ու լայնածավալ ծրագրեր է իրականացնում սփյուռքի համար, որոնցից են, օրինակ, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումները, կրթօջախների՝ դասագրքերով ապահովման ծրագիրը, հայագիտական կենտրոնների ստեղծումն ու գործունեությունը: Բազմաթիվ նախաձեռնություններ կան, որոնցով նպաստում ենք Հայաստան-փփյուռք երկխոսության զարգացմանը և փոխգործակցության ընդլայնմանը»,- ասել է նա:

Երևանյան գրասենյակի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը ներկայացրել է Հայ կրթական հիմնարկության գործունեության ուղղությունները Հայաստանում:

2023/2024 ուսումնական տարում ավելի քան 400 ուսանող է ավարտել իր ուսումնառությունը, սակայն հավաստագիր է ստացել նրանցից մոտ 250-ը. կրթական հաջորդ աստիճան անցնող ուսանողների աջակցությունը շարունակվելու է:

Գալա-հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, ինչպես նաև Հայ կրթական հիմնարկության լոսանջելեսյան գրասենյակի գործադիր կազմը, կրթաթոշակային հանձնաժողովի անդամները և հովանավորներ:

1950 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված Հայ կրթական հիմնարկությունը Հայաստանում կրթաթոշակների հատկացման գործունեությունը սկսել է 2007 թվականից: 2007 թ. կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը եղել է ընդամենը 21, 2023 թ. այդ թիվը արդեն հասնում է 1300-ի: Գործունեության 17 տարիների ընթացքում հիմնարկությունը հովանավորել է 5500 ուսանողի՝ տրամադրելով ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: 2023 թվականից հիմնարկությունը փոխհատուցում է շահառուների ուսման վարձի 50 տոկոսը:

Կրթաթոշակային ծրագրերից բացի՝ ՀԿՀ-ն Հայաստանում ներգրավված է նաև ԹՈՒՄՈ կենտրոնների, Արմաթ լաբորատորիաների, ՔՈԱՖ կենտրոնի ստեղծման գործընթացներում, ինչպես նաև դպրոցաշինական բազմաթիվ ծրագրերում՝ ՀՀ տարբեր բնակավայրերում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը