copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:36 19-09-2024

Գարգառ գյուղում «Mercedes»-ից կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել է ատրճանակ և կրակված պարկուճ․ կա ձերբակալված. shamshyan.com

Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին է զանգահարել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակից պարեկ Սարգսյանը և հայտնել, որ Գարգառ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ նկատել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որից ընթացքի ժամանակ կրակոցի ձայն է լսվել, անմիջապես կանգնեցրել են այն, որի սրահի առջևի աջ ոտնատեղի տեսանելի հատվածում նկատել են մեկ պարկուճ, իսկ նստատեղի տակ՝ ատրճանակին նմանվող առարկա և մեկ պահեստատուփ, ինչի համար նշված ավտոմեքենան և վարորդին տեղափոխել են ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 01։45-ի սահմաններում, խուլիգանություն կատարելու հիմնավոր պատճառով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Նշան Խ․-ն, ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Խաչիկ Դ․-ն և 27-ամյա Գայանե Շ․-ն տեղափոխվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է մեկ պարկուճ, ատրճանակին նմանվող հրազեն, փամփշտատուփ, որի վերաբերյալ Խաչիկ Դ․-ն հայտնել է, որ հիշյալ օդաճնշիչ ատրճանակը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել 2023թ-ին Վանաձոր քաղաքի զենքի խանութից և սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, նշված ատրճանակով նշված վայրում մեկ անգամ ավտոմեքենայի հետևի նստատեղի պատուհանից կրակել է դեպի օդ:

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, Գարգառ գյուղի Կենտրոնական փողոցի վերջնամասում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Խաչիկ Դ․-ն ձերբակալվել է: Ուղևորներ Նշան Խ․-ն և Գայանե Շ․-ն հրավիրվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին, իսկ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Խաչիկ Դ․-ի, Գայանե Շ․-ի և Նշան Խ․-ի հետ միասին, ինչպես նաև հայտնաբերված ատրճանակը, կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել