copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:37 12-09-2024

Բագարան գյուղի դպրոցում դասապրոցեսը կանգ է առել․ տնօրենը ոչինչ չի ձեռնարկում

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում դասապրոցեսը կանգ էր առել։

Պատճառը գյուղի բնակիչների արդարացի անհանգստությունն ու մտավախությունն էր, որ ամիսներ, գուցե շաբաթներ անց իրենց դպրոցն այլևս չի գործի։

Oragir.News-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Գեղեցիկ Ավետիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ հարևան Երվանդաշատ գյուղում, կառուցվում է կրթահամալիր։

Նա նաև պատմեց, որ ծնողները լուրջ մտավախություն ունեն, որ դրա կառուցումից հետո գյուղի դպրոցը, որ գործում է դեռ խորհրդային տարիներից, կփակեն, իրենք էլ իրենց երեխաներին հաստատ չեն ուղարկի Երվանդաշատի այդ կրթահամալիր։

«Ծնողները երեկվանից չեն թողում երեխաները դպրոց գան։ Մտավախություն ունեն, որ այս բնակավայրի դպրոցը փակվելու է, գնալու են ուրիշ բնակավայր։ Ուզում են կա՛մ դպրոցը հիմնանորոգովի, կա՛մ այստեղ նոր դպրոց բացվի։ Ծնողներն ասում են՝ երեխաներին չենք ուղարկի դպրոց, մինչև այս հարցը լուծում չստանա»,- ասաց տիկին Ավետիսյանը։

Տնօրենը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ նա հարցին լուծում տալ չի կարող, քանի որ այն կառավարության որոշումն է։

«Բան չեմ կարող ասել, դա կառավարության կամ ԿԳՄՍ նախարարության որոշումն է։ Որոշում կայացնողը ես չեմ։ Իրենց գործն է, իրենց փոխարեն չեմ կարող ասել, թե ինչքան կտևի։ Անհատական հանդիպումներ եմ ունեցել ծնողների հետ, բայց ասում են՝ մինչև հարցը չլուծվի չեն ուղարկի երեխաներին դպրոց»,- եզրափակեց տնօրենը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի