copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:58 25-01-2022

ՀՀ-ում բարեփոխումների օրակարգը վերջին մեկ տարում կանգ է առել՝ չնայած կոռուպցիայի ընկալման ինդեքսի առաջընթացին. «Թրանսփարենսի ինթերնեշնլ»

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի ինդեքսը: Ինչպես նշում են կառույցի փորձագետները, աշխարհում երկու տարի մոլեգնող COVID-19 կորոնավիրուսի համավարակի ընթացքում կոռուպցիայի ընկալումը գործնականում մնացել է նույն մակարդակին:

Զեկույցում ասվում է, որ Հայաստանը կոռուպցիայի ընկալման ինդեքսի տեսակետից կարելի է համարել անցած 5 տարվա կտրվածքով «հաջողության օրինակ»:

2017 թվականից սկսած Հայաստանը վաստակել է 14 միավոր և դրանց ընդհանուր թիվը հասցրել 49-ի: Հայաստանում ամրապնդվել են քաղաքացիական ազատությունները, ինչը ճանապարհ է հարթում ավելի կայուն քաղաքացիական ներգրավվածության և հաշվետվողականության համար:

Միաժամանակ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման 2021 թվականի ինդեքսը կազմած փորձագետները նշում են, որ չնայած այդ առաջընթացին՝ Հայաստանում բարեփոխումների օրակարգը վերջին մեկ տարում կանգ է առել, «ուստի Կառավարությունը պետք է վերահաստատի այդ խնդիրը լուծելու հանձնառությունը և շարունակի բարեփոխումները»:

Անդրկովկասում Հայաստանից ավելի լավ դիրքում է միայն Վրաստանը, որն ունի 55 միավոր:

Տարածաշրջանում Հայաստանին հաջորդում են Թուրքիան՝ 38 միավոր, Ադրբեջանը՝ 30 միավոր, Ռուսաստանը՝ 29 միավոր, և Իրանը՝ 25 միավոր:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել