copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:30 22-08-2024

Կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը

Երկարատև ծանր հիվանդությունից հետո 67 տարեկանում կյանքից հեռացել է բանասեր, գրականագետ Սերժ Սրապիոնյանը: Տեղեկությունը հայտնում են նրա հարազատները։

Սերժ Գագիկի Սրապիոնյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 6-ին։

1977-1983 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը։

1983-1986 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1989)։

1973-1974 թթ. - աշխատել է «Հայջրնախագիծ» ինստիտուտի թիվ 1 հողաշինարարական տրեստում որպես բանվոր։

1974-1975 թթ. – աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Եղեգնուտ սովխոզում որպես բանվոր։

975-1977 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։

1987-2013 թթ. - ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ։

2013 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ և պաշտոնից ազատվել 2018 թվականի մայիսի 16-ին:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը