copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:10 21-08-2024

Հանգիստ կյանքի իմիտացիա․ Նիկոլն ու Աննան մարդկանց համոզում են, որ ՀՀ-ում վտանգ չկա․ Ղազարյան

Նիկոլ Փաշինյանի մարզային այցերն ու հեծանվային «մարաթոնները» շարունակվում են Հայաստանից արտագաղթի ու երկրի ճգնաժամային իրավիճակի ֆոնին։

Այն շրջանում, երբ պատերազմում հաղթանակից հետո Ադրբեջանը մեծ տեմպերով զինվում է, իսկ ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը քշում է հեծանիվ, մասնակցում ֆեստիվառների, անբովանդակ ալցելություններով գնում մարզեր։ Այսօր էլ վարչապետն Արարատի մարզում էր։

«Մարզային այցերի բովանդակությունը՝ 0։ Իր անձնական օպերատորը հետը չգնա մարզ, ինքն էլ չի գնա։ Ընդ որում, բացի իր անձնական օպերատորից՝ ոչ մի լրատվամիջոցի ներկայացուցիչ իրեն չի ուղեկցում։ Նիկոլը իմանա, որ իրեն չեն նկարելու, գնա մարզ՝ ի՞նչ անի, ամբողջը նկարվելու համար է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ակնհայտորեն կործանվում է, և ժողովրդի զգոնությունը բթացնելու, ուշադրությունը շեղելու համար Նիկոլ Փաշինյանը ստեղծում է թատերականացված ներկայացումներ։

«Իբր աշխատանքային վիճակ է ստեղծում, հրավառություններ, ֆոստիվառներ, տարբեր տիպի համերգներ, որ մարդիկ չհասկանան, տարվեն այլ օրակարգով։ Այդ օրակարգով ապրեն, այդ իրադարձություններով զբաղվեն և չհասկանան, որ իրենք կորցնում են իրենց ունեցածը, տարիների ընթացքում իրենց ստեղծածը և պետությունը դառնալու է զոհ՝ բառիս ֆիզիկական ոչնչացման իմաստով, ինչպես որ դա տեղի է ունեցել Արցախում։ Քանի որ Նիկոլը ադրբեջանա-թուրքական ռեժիմի ներկայացուցիչ է, Ադրբեջանի, Թուրքիայի շահերի սպասավորն է՝ հանձնարարություն ունի ստեղծելու նպաստավոր բարոյահոգեբանական վիճակ՝ տրամադրելու հայ հասարակությանը ադրբեջանական նպատակների իրագործման համար»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ այս մարզային այցելությունները դե-ֆակտո կարող են նախընտրական քարոզարշավ լինել, Ղազարյանը բացառեց՝ նշելով, որ նախընտրական քարոզարշավին դեռ շատ կա, ու պարզ չէ՝ քարոզարշավ և ընտրություն լինելու է, թե ոչ։ Հասարակական գործչի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը ստեղծում են սովորական, հանգիստ կյանքի իմիտացիա, որ մարդկանց թվա՝ այս երկում ոչինչ չի կատարվում, ոչ մի վտանգ չկա։

«Այդ մարզային այցելությունների ժամանակ ինքը ոչ մի հանրության հետ չի շփվում՝ բացառությամբ մի քանի ալկաշների, որոնց հետ գնում, խմում է։ Ինքը մարդկանց հետ չի հանդիպում, իրեն ուղեկցում են միայն իր պաշտոնյաները, գտնում են մեկ-երկու մարդ, կանգնեցնում, նկարում են, իբր ինքը այդ մարդու հետ խոսում է, թե ենթադրենք դեղձը ոնց են աճեցնում։ Ինքը դե դրա հին մասնագետն է։ Ինքը վերջին շրջանում ավելի շատ անասնապահության մեջ էր իր հիմնական գիտելիքներն ու հմտությունները ի ցույց դնում։ Սակայն պարզվում է՝ Նիկոլը լայն սպեկտորի գիտնական է՝ բոլոր ոլորտների։ Հիմա այսօր էլ որոշել է զբաղվել պտղաբուծությամբ և բանջարաբոստանային արտադրությամբ։

Մի հոգի անտեր, անտիրական չգիտեմ որտեղից գտնում են, բերում կանգնեցնում են, խոսում է։ Ասենք, Արարատում այն մարդը ասում է՝ օրը 4 տոննա «Սիթին» բերք է տանում։ Հարց այդ մարդուն՝ դու օրը 4 տոննա բերք արտադրո՞ղ ես, որ օրը 4 տոննա բերք տաս։ Իր ամբողջ բերքը երևի 4 տոննա չի լինի, ինքն էլ հետը»- եզրափակեց Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան