Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 19-05-2025

Նիկոլն ու Աննան հո սեփական միջոցներով չէին գնա, պիտի պետական ուղղաթիռն օգտագործեին. հարցում

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում, այցելել են Սյունիքի մարզի Տաթև համայնք` դասախոսություն կարդալու նպատակով։

Նրանք Սյունիք են մեկնել պետական ուղղաթիռով, սակայն Սյունիքում նրանց սպասարկել են նաև իրենց մեքենաները։ Ստացվում է` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն իրենց մասնավոր այցի համար օգտագործել են պետական ուղղաթիռը, սակայն Սյունիք են ուղևորվել նաև մեքենաները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Նորմա՞լ է, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնավոր այցի համար պետական ուղղաթիռն են օգտագործում»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա նորմալ չէ։ Եղան քաղաքացիներ, ովքեր կարծիք հայտնեցին, որ երկրի ղեկավարը կարող է օգտագործել պետական ուղղաթիռը։

«Ոչ մի բանն էլ նորմալ չի»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մեղադրում են նախկիններին, բայց ոչնչով չեն զիջում։ «Նորմալ չի, նախկիններին են ասում, բայց տվին անցան»,- նշեց նա։

«Իհարկե նորմալ չի։ Փաշինյանը կարող է, բայց Աննան մասնավոր անձ է»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։ Հարցվածներից մեկի կարծիքով էլ` զարմանալի կլիներ, որ սեփական միջոցներն օգտագործեին։

«Նիկոլն ու Աննան հո սեփական միջոցներով չէին գնա, պիտի պետական ուղղաթիռն օգտագործեին»,- ասաց նա։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել