Ներքին 1 տարի առաջ - 16:12 13-08-2024

Դիլիջանում 9 հարկ ունեցող շենքը քանդվում է, 36 ընտանիքներ վտանգի մեջ են

Լրագրող Ոսկան Սարգսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և ահազանգում է, որ Դիլիջանում 9 հարկ ունեցող շենքը քանդվում է, 36 ընտանիքներ վտանգի մեջ են։

«Դիլիջան քաղաքի Շամախյան 1ա հասցեում գտնվող շենքը վտանգված է, տարիներ շարունակ անձրևաջրերը լցվում են շենք, թափվում նկուղ։

Տիրում է մեծ գարշահոտություն, շենքն արդեն թեքվել է, կարող է փլուզվել։

Բնակիչները բազում անգամ «թեժ գծեր» են դիմել, դիմել են կառավարություն, Նիկոլ Փաշինյանին, սակայն` անօգուտ։

Դիլիջանի համայնքսպետարանից հայտնել են, որ իրենք երկար խողովակ չունեն` կոյուղին բացելու համար։ Համայնքապետարանը համարում է, որ այդ շենքի խնդիրը «Վեոլիա ջուր» ընկերության գործն է, այդ ընկերությունն էլ համարում է, որ դա համայնքապետարանի գործն է»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ