copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:50 18-04-2026

Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական քննություն։ ՓՄՁ-ն վաղը» խորագրով քննարկմանը: Միջոցառումը կազմակերպվել է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» աջակցությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՓՄՁ Ասոցիացիայի խորհրդի անդամ, Ասոցիացիայի մարզային գրասենյակների ղեկավարներ և անդամներ, ՓՄՁ ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է բոլորին Հարկ վճարողի օրվա առիթով, կարևորել այս առանցքային գործոնը պետություն և տնտեսվարող հարաբերությունների համատեքստում:

«Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, կա հարկ՝ կան հարցեր, որոնք լուծված են կամ լուծվում են, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում: Հետևաբար, ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այդ տրամաբանության մեջ է և այն տրամաբանության մեջ, որ հարկային քաղաքականությունը պետք է մարդկանց խթանի, որպեսզի նրանք ավելի շատ արդյունք գեներացնեն և ավելի շատ հարկ վճարեն, որովհետև եթե դա տեղի չունենա, նշանակում է, որ զարգացում տեղի չի ունենում»,-ասել է նա։

Խոսելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետության մեջ որևէ տնտեսական հարաբերություն չի ստացվի, եթե հարկի նկատմամբ վերաբերմունքը չփոխվի, քանի որ այն պատմական ընկալումը, որ հարկը հարստահարելու միջոց է և պետությունը ճնշելու միջոց է, պետք է հաղթահարվի: Այս համատեքստում, երկրի ղեկավարը խոսել է հարկային համակարգը ճիշտ ներկայացնելու կարևորության մասին, քանի որ վերջին փոփոխություններով լայն հնարավորություններ են ստեղծվել, հարկային դրույքաչափից նվազեցումներ են իրականացվել մինչև 1%, 1,5%՝ կապված ոլորտից:

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ պետք է ինստիտուցիոնալ որոշակի համակարգ մտածել, օրինակ՝ փոքր և միջին բիզնեսը շահերի պաշտպանության կազմակերպություն ունենա: Նա ընդգծել է, որ Կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել այդ կազմակերպությանը փոքր և միջին բիզնեսի համաֆինանսավորմամբ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ արդյունքում աշխատանքը համակարգված կլինի, բոլոր նախարարությունները, կառույցները կիմանան, որ դա է աշխատելու ինստիտուցիոնալ խողովակը, այսինքն՝ կլինի ինստիտուտ, որը պետական չէ, բայց ըստ էության պետության կողմից նաև համաֆինանսավորվում է. «Ձևավորվում է մի օղակ, որի պարտականությունն է Կառավարության հետ աշխատելը, հարցերը հավաքել բերելը»:

Հաջորդիվ քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, հարկային վարչարարությանը շարունակական բարելավմանը, օժանդակության գործիքակազմերին, ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանը վերաբերող հարցեր։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ