Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:55 08-08-2024

Մարդիկ ունեզրկվում են․ պատ ցույց տվեք, գլուխները տան էդ պատին․ վարդենուտցին՝ Գևորգ Պապոյանին

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցա են իրականացրել Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները։ Նրանք համարժեք փոխհատուցում են պահանջում իրենց հողերի դիմաց, որոնք գերակա շահ են ճանաչվել։ «Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված այց կատարեց մեր գյուղ, հանդիպեց բնակիչների հետ և առաջարկեց, որ բնակիչներն ու ներդրողը որոշակի կոմպրոմիսի գնան և խնդիրը լուծեն։ Եկել ենք այն եզրակացության, որ պատրաստ ենք գնալ այդ լուծմանը։ Բայց քանի որ չենք կարողացել վարչապետ Փաշինյանին մանրամասն ներկայացնել խնդիրը, այսօր եկել ենք՝ քննարկելու պաշտոնյաների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից Խորեն Պողոսյանը։

Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտի 2-ի որոշմամբ` ՀՀ կառավարությունը բնակիչների 110 հա տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ։ Նախատեսվում է այնտեղ զբոսաշրջությունը զարգացնել, ստեղծել ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որպեսզի կողմերը իրար հետ բանակցեն։ Գյուղացիների խոսքով տնտեսվարողն իր խոստացածը չի կատարում․ «Ասում ա՝ հող կտամ, չի անում, ասում ա ով չի ուզում թող հանի իր հողը, ես չեմ առնելու, չի անում։ Խնդրում ենք գերակա շահը չեղարկեք, մարդիկ ունեզրկվում են, պատ ցույց տվեք, գլուխները տան էդ պատին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան