copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:02 29-07-2024

Ֆրանսիայում անհայտ անձինք դիվերսիա են կազմակերպել հեռահաղորդակցության ցանցերի վրա

Ամբողջ Ֆրանսիայում զանգվածային դիվերսիաներ են իրականացվել Bouygues, SFR և Free հեռահաղորդակցության օպերատորների ցանցային սարքավորումների վրա։ Այս մասին հաղորդում է Le Parisien-ը։

Ըստ պարբերականի տվյալների՝ հուլիսի լույս 29-ի գիշերը կտրվել են այդ օպերատորների մալուխները Էրոյի, Բուշ դյու Ռոնի, Ուազի, Մյոզի, Դրոմի և Օդի դեպարտամենտներում: Նախնական տվյալներով՝ գրանցվել է 28 միջադեպ, որոնցից շատերը վնասել են կապի ֆիքսված գծերը։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը։

Նշվում է, որ դիվերսիան չի ազդել Օլիմպիական խաղերի անցկացման վրա։ Թերթը հիշեցնում է, որ նախօրյակին Թուլուզի մերձակայքում հրկիզել են հեռախոսային կապի վերահեռարձակման ալեհավաքը։ Հանցագործության վայրում անհայտ անձինք թողել են «Ո՛չ Օլիմպիական խաղերին» մակագրությունը, ինչի կապակցությամբ զանգվածային լրատվամիջոցները ենթադրել են, թե այդ դիվերսիան կարող էին իրականացրել Օլիմպիական խաղերի անցկացման հակառակորդները՝ ծայրահեղ ձախ ակտիվիստներից։

Փարիզի Օլիմպիական խաղերի բացման օրը՝ հուլիսի 26-ին, Ֆրանսիայի արագընթաց երկաթուղային ցանցը կաթվածահար էր եղել «համակարգված սաբոտաժի պատճառով»։ Բազմաթիվ գնացքների երթևեկությունը հետաձգվել էր կամ չեղարկվել՝ ազդելով 800,000 ուղևորի վրա։

Հուլիսի 29-ին տրանսպորտի նախարար Պատրիս Վերգրիետը հայտարարել է, որ գնացքների բոլոր արագընթաց երթուղիները վերսկսել են աշխատանքը բնականոն ռեժիմով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ