Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:53 15-09-2022

Երեկ ունեցանք մարտական հաջողություններ․ հետո սկսվեց ինֆորմացիոն դիվերսիա․ Վահագն Ալեքսանյան

«Երեկ շարունակվեցին մարտերը, մենք ունեցանք մարտական որոշակի հաջողություններ: Դրանից հետո ՀՀ վարչապետն այս բարձր ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ-ն իր սուվերեն տարածքից մի միլիմետր անգամ չի պատրաստվում զիջել ոչ ոքի, որ մենք պատրաստ ենք մեր տարածքի ամեն մի միլիմետրի համար կռվել»,- այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ ամբիոնից անդրադառնալով վարչապետի երեկվա ելույթին, ինչպես նաև սահմանային իրավիճակին:

«Ի՞նչ եղավ դրանից հետո: Սկսվեց ինֆորմացիոն դիվերսիա կոլաբորացիոնիստական ուժերի կողմից, ովքեր ղեկավարվում են Հայաստանից դուրս գտնվող կենտրոններից, ովքեր անհայրենիք սրիկաների նման սնվում են Հայաստանից դուրս գտնվող կենտրոններից, ստացան հրահանգ Հայաստանի զինվորների թիկունքում բացել երկրորդ ճակատը, հրապարակեցին մի կեղծ փաստաթուղթ, որն իբր ստորագրվել է կամ ուր որ է կստորագրվի, որն ընդհանրապես գոյություն չունի որպես այդպիսին: Հետո վարչապետի ելույթից մի րոպեանոց հատված կտրեցին ու փորձեցին չգիտեմ ինչ կերպ ներկայացնել ու՝ հասեք, փրկեք, ստորագրում է․․․»,- նշեց Ալեքսանյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի