copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:12 07-09-2024

Երևանում «Ռեդինետ» ՓԲԸ-ի 2 բանվորներ ընկերության պահեստից գողացել են հեռահաղորդակցության մարտկոցներ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Ք․-ն և հայտնել, որ օգոստոսի 26-ին ժամը 13։00-ից մինչև ժամը 14։00-ն ընկած ժամանակահատվածում նշված ՓԲԸ-ի բանվորներ, Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Ս․-ն և Երևանի բնակիչ 37-ամյա Աշոտ Մ․-ն ընկերության պահեստից գողացել են 12 նոր և 16 օգտագործված հեռահաղորդակցության մարտկոցներ՝ պատճառելով 2 մլն դրամի վնաս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Հովհաննես Ս․-ն գողություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով նշված ՓԲԸ-ի տարածքից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Աշոտ Մ․-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով Անդրանիկ Ք․-ն «Ռեդինետ» ՓԲԸ տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը