Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:20 29-07-2024

Կայացավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի լսումների 2-րդ փուլը

Հուլիսի 27-ին Ջավախքում՝ Ախալքալաքի մշակույթի տանը, տեղի ունեցավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի լսումների 2-րդ փուլը, որին մասնակցում էին 39 կատարողներ Ախալքալաքի, Ախալցխայի, Նինոծմինդայի, Ասպինձայի ու Ծալկայի շրջաններից։ 2-րդ փուլ անցած բոլոր մասնակիցները ստացան վկայագրեր։ Հիշեցնենք, որ մրցույթին հայտագրվել էին 6-ից 30 տարեկան 150 մասնակից։

Մասնակիցները կատարեցին աշուղական, ժողովրդական, դասական և կոմպոզիտորական երգեր, ելույթ ունեցան ինչպես ակապելա, այնպես էլ երաժշտության ուղեկցությամբ։

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մեկ շաբաթվա ընթացքում։ Երկու տարիքային խմբերից կընտրվեն առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականների մրցանակակիրներ։ ՋԱՀ-ի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում կտեղադրվեն մասնակիցների ելույթները, և ամենաշատ հավանումներ ստացած մասնակիցը կստանա ՋԱՀ-ի հատուկ մրցանակը՝ «Հանդիսատեսի համակրանքը»։ Եվ որ ամենակարևորն է՝ մեկ անձ կստանա «Գրան պրի» մրցանակը ու կճանաչվի «Ջավախքի ձայնը 2024»-ի հաղթող։

Լսումների փուլին կհաջորդի գալա-համերգը, և հաղթող մասնակիցները մինչ այդ հնարավորություն կունենան աշխատել պրոֆեսիոնալ մասնագետների, երաժիշտների հետ և գալա-համերգին ստանալ արժեքավոր նվերներ։ Հիմնադրամը բաց է բոլոր այն գործընկերների համար, ովքեր կցանկանան մասնակիցը լինել այս բացառիկ նախագծին և իրենց ներդրումն ունենալ ջավախքցի կատարողների կայացման ճանապարհին։
Նախագծի ժյուրիի անդամներն էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսանդր Թամազովը, դաշնակահար, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Կարեն Անանյանը, դասական երգչուհի, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի դասախոս Շուշանիկ Հովհաննիսյանը, ջավախքցի սիրված երգիչ Արմեն Մկոյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը և լրագրող,դիզայներ Գայանե Մանուկյանը։

Նշենք նաև, որ մրցույթն անցկացվում է առաջին անգամ և իր տեսակով բացառիկ է Ջավախքում։
Ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մավր Մկրտչյանի հետ համատեղ։

Ծրագրին աջակցում են Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանները։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել