Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 10:43 25-05-2024

Ջավախքի դպրոցների շրջանավարտները նախընտրում են վրացական բուհերը

Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվում է ուսումնական տարին:

Jnews-ը տեղեկություն է հավաքել Ախալքալաք քաղաքի դպրոցներից՝ պարզելու, թե ուր են ցանկանում ընդունվել ախալքալաքցի շրջանավարտները:

Ըստ ստացված տվյալների՝ թվերը բաշխվել են հետևյալ կերպ.

Թիվ 1 հանրային (Թումանյանի անվան) դպրոցն այս տարի ունի 40 շրջանավարտ, որոնցից 18-ը դիմել են Վրաստանի բուհեր, 5-ը՝ Հայաստանի, 3-ը՝ ռուսական։

Թիվ 2 հանրային դպրոցը (ռուսաց) ունի 30 շրջանավարտ, որոնցից 8-ը դիմելու են Վրաստանի, 15-ը՝ Հայաստանի, 3-ը՝ Ռուսաստանի բուհեր։

Թիվ 3 հանրային (Ճավճավաձեի անվան) դպրոցն ունի 14 շրջանավարտ, որոնցից 12-ը դիմում են Վրաստանի բուհեր։

Թիվ 4 հանրային (Դեմիրճյանի անվան) դպրոցն այս տարի ավարտում է 42 աշակերտ, որից 20-ը դիմում են Վրաստանի բուհեր, 7-ը՝ Հայաստանի։

Թիվ 5 դպրոցը (նախկին գիշերօթիկ) ունի 12 շրջանավարտ։ Նրանցից 8-ը դիմում են Վրաստանի, իսկ 4-ը՝ Հայաստանի բուհեր։

Այսպիսով, Ախալքալաք քաղաքում ընդհանուր առմամբ 138 շրջանավարտ կա։ Նրանցից 66 շրջանավարտ դիմում է Վրաստանի բուհեր, 31 շրջանավարտ՝ Հայաստանի, իսկ 6 շրջանավարտ՝ Ռուսաստանի։ Հետևաբար, շրջանավարտների համար ուսումը շարունակելու ամենապահանջված ուղղությունը դա Վրաստանն է։ Այս միտումը Ախալքալաքում նկատվում է արդեն մի քանի տարի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ