copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:11 15-07-2024

Վաչե Տերտերյանն ընդունել է «ԵՄ-ն հանուն կլիմայի դիմակայության» ծրագրի ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է «ԵՄ-ն հանուն կլիմայի դիմակայության» ծրագրի ներկայացուցիչներին՝ ծրագրի ղեկավար Օլիվեր Շյոնվենգերի գլխավորությամբ։

Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ առկա է լավ համագործակցություն տարբեր ընթացիկ ծրագրերի շրջանակներում և հույս հայտնել, որ նոր ծրագրերը ավելի կամրապնդեն և կզարգացնեն երկկողմ հարաբերությունները:

Օլիվեր Շյոնվենգերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այցի նպատակն է քննարկել «ԵՄ-ն hանուն կլիմայի դիմակայության» ծրագրի հիմնական գործողությունները, ՀՀ-ի համար ռազմավարական առաջնահերթությունները։

Շյոնվենգերը ներկայացնելով ծրագիրը՝ շեշտել է, որ այն Արևելյան գործընկերության երկրներում դեկարբոնիզացման, կլիմայի դիմակայունության և էներգետիկ անվտանգության(EU4ClimateResilience) բազմադոնոր գործողություն է, որը Արևելյան գործընկերության երկրներում ProGress ծրագրի մասն է։

Այն համաֆինասնավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության, ատոմային անվտանգության և սպառողների պաշտպանության նախարարության (BMUV) կողմից։ Ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության(ԳՄՀԸ/GIZ) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից։

Տերտերյանը խոսել է կլիմայի փոփոխությունից, դրա արդյունքում առաջացած մարտահրավերներից, դրանց լուծման ճանապարհներից, ծրագրի շահառու համայնքների ընտրության չափորոշիչներից, ներկայացրել է Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթությունները, կարևորել է ծրագրի համայնքահեն լինելը և անհրաժեշտ համարել, որ այն ապահովի նախորդ ծրագրերի տրամաբանական շարունակականությունը։

Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը