copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:52 16-02-2024

Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։

ՀԲ պատվիրակության ներկայացուցիչ, կազմակերպության ծրագրերի որակի պատասխանատու Իմադ Սալեհը ՏԿԵ փոխնախարարին, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանին և Վարազդատ Մկրտչյանին է ներկայացրել “Investment project financing with performance based conditions” (IPF-PBC) ծրագրի մանրամասները։ Այն ՀԲ-ն օրերս ներկայացրել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը։

Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ ներկայացված ծրագիրը խորքային է, ենթադրում է մեծ բարեփոխումներ և համալրված է լուրջ ներդրումային բաղադրիչով։

ՏԿԵ փոխնախարարը հիշեցրել է, որ ՏԿԵՆ-ը Համաշխարհային բանկի հետ 2005 թվականին ջրային կառավարման ոլորտում արդյունավետ համագործակցություն է ունեցել։ ՏԿԵ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ այս անգամ ևս համագործակցությունը կունենա հաջողություն։

Տերտերյանի խոսքերով՝ կարևոր է հասկանալ, թե ներկայացված ծրագրի իրագործման որ մոդելն ու գործիքներն ավելի արդյունավետ կարող են լինել։

Կողմերը պայմանավորվել են առաջիկա հանդիպումների ժամանակ ավելի առարկայական քննարկել ծրագրի բաղադրիչները և ձեռք բերել պայմանավորվածություններ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում