Մշակույթ 3 տարի առաջ - 22:50 23-03-2023

Հանուն արվեստի փրկությա՞ն, թե՞ հանուն կլիմայի. արշավ թանգարանում

Գերմանական լրատվական կայքի հաղորդմամբ՝ Վիեննայի Լեոպոլդի թանգարանի աշխատակիցները մի շարք նկարիչների՝ այդ թվում Գուստավ Կլիմտի, Էգոն Շիլեի, Գյուստավ Կուրբեի և Ալբին Էգեր-Լիենցի որոշ կտավներ միտումնավոր ծուռ են կախել՝ ցանկանալով այցելուների ուշադրությանը հրավիրել կլիմայի փոփոխության խնդրի վրա։ Այս մասին ասվում է թանգարանի՝ երեքշաբթի օրը հրապարակված մամուլի տեղեկագրում։

«Մի քանի աստիճան ավել» արշավով թանգարանը ցանկանում է ուշադրություն հրավիրել կլիմայական աղետի դրամատիկ հետևանքների վրա։

«Երկար տարիներ գիտնականները նախազգուշացնում էին մոլորակի կլիմայի ջերմաստիճանի բարձրացման մասին: Այնուամենայնիվ, այս տեղեկությունը կարծես չի ազդում մարդկանց մեծամասնության վարքագծի վրա: Ինչո՞ւ, որովհետև շատերի համար այս փոփոխությունը գրեթե աննկատ է»,- ասում են ակցիայի կազմակերպիչները։

Արշավի շրջանակներում ընտրվել են 10 նկարիչների 15 բնանկարներ։ Յուրաքանչյուր նկարի թեքության աստիճանը կախված է նրանից, թե կլիմայի քանի աստիճանի բարձրացումը կարող է սպառնալ կտավում պատկերված տարածաշրջանի վրա։ Գիտնականների թիմի օգնությամբ ակցիայի կազմակերպիչները պատմում են, թե ինչպես կարող է գլոբալ տաքացումը ազդել Ավստրիայի, նրա լճերի, լեռնային շրջանների ու քաղաքների վրա։ Ըստ թանգարանի՝ այս մոտեցումը կօգնի պատկերացնել կլիմայի փոփոխության վտանգը։

Բայց այս ամենը կարող է դիտարկվել նաև որպես հուսահատ փորձ՝ կանխելու հետագա տհաճ միջադեպերը «վերջին սերնդի» ներկայացուցիչների հետ, որ չեն խուսափում մշակութային այսպիսի վայրերում ակցիաներ իրականացնել։ Վերջերս նույնիսկ որպես բողոքի ակցիա հասցրել էին կեղտոտել Գուստավ Կլիմտի «Մահ և կյանք» կտավը Լեոպոլդում՝ նկարի վրա շաղ տալով սև, յուղոտ հեղուկ։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում