Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:00 05-07-2024

Ըստ էության. Ռուբեն Հախվերդյանը մեր մեծագույն արվեստագետներից մեկն է, որին սիրել եմ ու սիրում եմ. Արսեն Գրիգորյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի հյուրն է ժողովրդական երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո)։

Նրա հետ խոսել ենք օրեր առաջ Ռուբեն Հախվերդյանի արած հայտարարության մասին, որ Մրոն կասկածելի երգեր է երգում, որոնք համարվում են հայկական-ժողովրդական։

Խոսել ենք նաև «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման հաջողության հասնելու հնարավորությունների մասին։

Արսեն Գրիգորյանը նշեց, որ այս ամենի մեջ չի կարող լինել որևէ անձնական բան։ Սակայն այս հայտարարությունը բնականաբար հաճելի չէ։

«Իմ երգացանկում որևէ բան չի փոխվել։ Ես այն, ինչ սովորել եմ հայ երգի մեծ վարպետ Հովհաննես Բադալյանից, այն, ինչ սովորել եմ Հայրիկ Մուրադյանից, դրանք աշուղական երգերն են մեր»,-ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ Արսեն Գրիգորյանը նշել էր` ամոթ է զգում, որ որևէ մեկը ՀՀ-ում կարող է ժխտել Ցեղասպանությանը, վաստակավոր արտիստը նկատեց․ «Ես կարծում եմ՝ մեր պետության մեջ որևէ մեկը հերքում է Ցեղասպանության և հայրենազրկման երևույթը, սա նպաստում է թուրքական շահերին, որովհետև տարիներ շարունակ իրենք պայքարում են, որպեսզի շատ պետություններ չընդունեն Ցեղաապանությունը, բայց դա եղել է և իրականություն է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի