copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:18 05-07-2024

Նոր Գեղիում հրդեհի պատճառը հոսանքալարերն են եղել կամ շոգը. գյուղապետ

Այսօր՝ հուլիսի 5-ին հրդեհ է բռնկվել Նոր Գեղի գյուղի Եղվարդի խճուղու 3-րդ նրբանցքում գտնվող չշահագործվող շինության տանիքում։

Oragir.News-ը կապ հաստատեց Նոր Գեղի գյուղի վարչական ղեկավար Արմեն Բաբախանյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ հրդեհը մարվել է, և բարեբախտաբար, տուժածներ չկան։

«Տուժածներ չկան, կարծում եմ հրդեհի պատճառը հոսանքալարերն են եղել կամ շոգը։ Դա արդեն մասնագետները կգնահատեն։ Հրդեհը շինության կտուրում է բռնկվել։ Տուժածներ չկան, միայն նյութական վնաս է, որ կտուրը բացվել է»,- հայտնեց Նոր Գեղի գյուղի վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին, ժամը 10։28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին այրվում է շինության տանիք:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը