copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:40 25-03-2025

Գիշերը քնել, չի արթնացել. Նոր Գեղիում դի է հայտնաբերվել

«Մեզ մոտ նոր էր տեղափոխվել, մի քանի օր կլիներ։ Իր համերկրացիների հետ է ապրել, որոնցից մեկն իր ընկերն է եղել։ Առավոտյան վեր են կացել, տեսել՝ չի շարժվում և միանգամից ոստիկանություն են դիմել։ Այսինքն՝ գիշերը քնել և չի արթնացել, ըստ տեղեկությունների՝ առողջական խնդիրներ է ունեցել։ Տարիքը հստակ չգիտենք։ Կարծիքները հակասական են՝ 25 կամ 34 նշում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղիի վարչական ղեկավար Արմեն Բաբախանյանն, անդրադառնալով այդ գյուղի տներից մեկում Հնդկաստանի քաղաքացու մահվան դեպքին։

Վարչական ղեկավարն ասաց, որ անձամբ չի շփվել մահացածի հետ, սակայն իր տեղեկություններով՝ նա նորմալ պահվածք է դրսևորել և փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չի ունեցել։ Համայնք է տեղափոխվել աշխատանքի նպատակով։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 25-ին, Կոտայքի մարզում, ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղիի վարչական բնակավարի Ֆ. Թևոսյան փողոցի տներից մեկում դի կա: Պարզվել է, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է, ով մի քանի հնդիկների հետ բնակվում էր նշված հասցեում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ