Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 15:30 05-07-2024

Շնորհավորում ենք Պարույր Հայրիկյանին, նա լիդեր է եղել. հարցում

Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար Պարույր Հայրիկյանը նշում է ծննդյանի 75-ամյակը։ Նա ծնվել և հետագա կրթական և աշխատանքային գործունեությունը ծավալել է Երևանում։

Հայրիկյանը եղել է հայ քաղաքական գործիչ, նշանավոր այլախոհ, Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև՝ ղեկավար։ Չորս անգամ դատապարտվել է քաղաքական գործունեության համար, շուրջ 17 տարի (1968-1987 թվականներին) անցկացրել կալանավայրերում, 1988-ին արտաքսվել հայրենիքից։ Հայրենիք է վերադարձել 1990-ին։ Անկախության հանրաքվեի ճանապարհով գաղափարի հեղինակն է։ Հիմնադրել է «Անկախություն» շաբաթաթերթը, որը խորհրդային բռնազավթման տարիներին միակ ընդհատակյա մամուլն էր Հայաստանում։

Բացի քաղաքական գործունեությունից Պարույր Հայրիկյանը նաև գրող, հրապարակախոս է, բազմաթիվ երգերի հեղինակ։ Նրա երգերը հնչում են նաև այսօր զորամասերում, ինչպես նաև Սրբազան շարժման ցույցերի ժամանակ։

Բավականին հայտնի քաղաքական գործիչն այժմ քաղաքակա-պետական պաշտոն չի զբաղեցնում, սակայն շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Հայրիկյանը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հայտարարություններով, ուղերձներով, համացանցային գրառումներով, Բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագծի ջատագովությամբ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հարցրել, թե ինչ են մաղթում Պարույր Հայրիկյանին։

Հայրիկյանին անցորդները ջերմ բարեմաղթանքներ հղեցին։

«Պարույր Հայրիկյանը լիդեր է եղել»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Եղան մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում էին քաղաքական գործչին, շնորհավորեցին և հավելեցին, որ նա շատ բարի մարդ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան