copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:00 28-06-2024

«Վեոլիա Ջուր»-ը թաքցնում է «Արզնի 2» վթարված ջրատարի կոնկրետ տեղը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը երեկ հայտնեց, որ վթարվել է «Արզնի 2» ջրատարը, ինչի հետևանքով Երևանի Արաբկիր շրջանի տասնյակ փողոցներում ջրամատակակարումը դադարեցվել է։

Oragir.News-ն այսօր կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ընկերության լրատվության վարչության պետ Զառա Նազարյանի հետ՝ պարզելու, թե կոնկրետ ո՞ր հասցեում է վնասվել ջրատարը, որպեսզի մեկնի վթարի վայր և նկարահանում իրականացնի։

Նազարյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, կփորձի համապատասխան բաժնից ճշտել և ավելի ուշ պատասխանել, սակայն այդպես էլ կապ չհաստատեց մեզ հետ, ոչ էլ մեր հեռախոսազանգերին պատասխանեց։

Oragir.News-ը զանգահարեց «Վեոլիա Ջուր» ընկերության թեժ գիծ, սակայն, աշխատակիցը հրաժարվեց որևէ տեղեկություն տրամադրել վթարի վայրի վերաբերյալ՝ ասելով, որ իրենք իրավասու չեն լրագրողների հարցերին պատասխանել։

Դիտարկմանը, որ նույն հաջողությամբ հիմա կարող ենք այլ հեռախոսահամարից զանգահարել և ներկայանալ որպես քաղաքացի, աշխատակիցը պատասխանեց, որ դա մեր իրավունքն է։ Այս վարքագիծն առնվազն անհասկանալի է։

Oragir.News-ը այնուամենայնիվ այլ հեռախոսահամարից զանգահարեց «Վեոլիա Ջուր» ընկերության թեժ գիծ, այս անգամ աշխատակիցը պատասխանեց, որ վթարը տեղի է ունեցել ձորում, բայց հստակ կոորդինատ չտրամադրեց, թե կոնկրետ որ հատվածում։

Տպավորություն է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը, ինչ-որ բան է թաքցնում, այդ իսկ պատճառով էլ հստակ չի նշում վթարի վայրը։

Ի դեպ, ընկերության տարածած հաղորդագրության մեջ ևս նշված չէ, թե կոնկրետ որ հատվածում է վնասվել «Արզնի 2» ջրատարը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել