Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:38 20-06-2024

Գետք գյուղում ամեն երկրորդ տան դուռը փակ է․ գյուղը դատարկվում է

Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղը Գյումրիից 9 կմ է հեռու, իսկ Թուրքիայի սահմանից՝ 1-2 կիլոմետր։ Oragir.News-ի թղթակիցն է եղել գյուղում։ Գետքի նորանշանակ վարչական ղեկավարը մեզ հետ զրույցում նշում է, որ գյուղում խնդիրները շատ են, բայց Նարինե Հարությունյանի խոսքով՝ դրանք լուծվում են։

Նարինե Հարությունյանը ոգևորությամբ նշում է, որ գյուղում խնդիրները 30 տարուց ավելի եղել են, բայց միայն վերջին ժամանակներս են այդ խնդիրներին տրվում լուծումներ։

Չնայած ՔՊ-ական գյուղապետի լավատեսությանը գյուղում շրջելիս պարզ երևում են գյուղի մեծ ու փոքր խնդիրները։

Գյուղացիների հետ ենք զրուցում, տեսախցիկի առաջ չեն խոսում, բայց խնդրում են, որ բարձրաձայնենք ենթակառուցվածքների, ոռոգման ջրի, ինչպես նաև գազաֆիկացման խնդիրները։ Այս խնդիրներին զուգահեռ գյուղում չկա մշտական զբաղմունք, գյուղը անգամ մանկապարտեզ չունի։

Գետքի գյուղապետը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ գյուղը սահմանամերձ չէ, և հերքում, որ գյուղը դատարկվում է, կամ գյուղում փակ դռներն ավելի շատ են, քան բնակեցված տները։

Oragir.News-ի տեսախցիկն է ֆիքսել Գետք բնակավայրի «բարեկարգ» ենթակառուցվածքները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր