Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:57 18-09-2025

Տունդ ձրի էլ տաս, մարդիկ չեն ուզե. Ալվար գյուղը դատարկվում է

Ամասիա համայնքի Ալվար (նախկին անվանումը՝ Դուզքենդ) գյուղը Գյումրիից գտնվում է 44 կմ հեռավորության վրա: Գյուղը համարվում է ծերացող, որովհետև ծնունդները քիչ են, տարեցտարի գյուցից գնացողներն են շատացել։

Ալվարում ձմեռները սաստիկ են, այստեղ սովորաբար ձմեռը 5-6 ամիս է տևում։ Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-30 թթ. գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից և Կարսի մարզից: Համայնքում հիմնականում բնակվել են ադրբեջանցիներ:

1988-1989 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին տեղի ադրբեջանցիները տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն և այստեղ վերաբնակվել են հայ ընտանիքներ:

Գյուղում խնդիրները շատ են, բնակիչներն կատակով ասում են` «Ըստեղ գուզես տունդ ձրի տուր, չեն ուզե...ապրելու տեղ չէ, ճամփա չկա, տրանսպորտ չկա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում են գյուղացիները։

Գյուղը քաղաքից կտրված է, ճանապարհները քանդված են։ Տաքսիները բարձր գներով ու մեծ դժվարությամբ են գյուղ մտնում։ Գյուղացիները չեն խոսում խնդիրներից, որովհետև այդ խնդիրներին լուծում առաջարկող չկա։ Ալվարում ջուր չկա, գազաֆիկացում չկա։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, որը ևս էլ եկամտաբեր չէ։

Oragir.News-ի տեսախցիկն է ֆիքսել ծերացող ու դատարկվող, սարի փեշին ծվարած փոքրիկ Ալվար գյուղը։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել