copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:45 05-06-2024

Երբ կհասնի շարժումը ԱԺ․ Հրապարակ

Հրապարակ օրաթեթը գրում է․

ՔՊ-ում քննարկում են հերթական նստաշրջանի ավարտից հետո մեկ արտահերթ նիստ հրավիրելու նպատակահարմարության հարցը, ՔՊ-ական պատգամավորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել եւ գնալ հանգստի՝ չդառնալով սրբազան պայքարի թիրախ։ Իսկ մինչ այդ՝ իշխանական պատգամավորները սրտատրոփ սպասում են հունիսի 12-ին, որը հերթական նստաշրջանի վերջին հարցուպատասխանի օրն է, ու խորհրդարան է գալու կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ։

ՔՊ-ում տեղեկություններ ունեն, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ավարտելով տարբեր գերատեսչություններ գնալու ծրագիրը, հենց հունիսի 12-ին գալու է խորհրդարանի մոտ։ Ի դեպ, իշխանական թիմին նյարդայնացնում է շարժման այդ մարտավարությունը, երբ պարսավանքի են արժանացնում ոչ միայն գլխավոր պատասխանատուին` Նիկոլ Փաշինյանին, այլ նաեւ նրա որոշ ենթակաների։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը