copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:40 31-05-2024

Անահիտը շատ լավ մայր էր և համագյուղացի․ կայծակի հարվածից մահացած կնոջն այսօր հուղարկավորեցին

Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքի Սարուխան գյուղում այսօր վերջին հրաժեշտը տվեցին մայիսի 28-ին կայծակի հարվածի հետևանքով մահացած 59-ամյա կնոջը։

«Անահիտը շատ լավ կին էր, շատ լավ մայր, շատ լավ համագյուղացի։ Կատարվածը մեզ համար ահավոր ցավալի է։ Ինքը երեք երեխա ունի, 1 աղջիկ, 2 տղա։ Աղջիկն ամուսնացած է, իսկ տղաները՝ ոչ։ Ապրում էր ամուսնու ու 2 որդիների հետ։ Դեպքի ժամանակ տղաները Հայաստանում չեն եղել, արտագնա աշխատանքի էին մեկնել։ Ահավոր դաժան էր, տղաները եկան, հասան, իրենց մորը հուղարկավորեցին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեցին Սարուխանի բնակիչները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 28-ին՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կիլոմետր հեռավորության վրա 3 քաղաքացի էր կայծակնահարվել։ Նրանցիցը մեկը տեղումմահացել էր, երկուսը տեղափոխվել էին «Գավառի» բժշկական կենտրոն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Կանայք սար էին բարձրացել բանջար հավաքելու։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում