Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:03 14-08-2021

Վրաստանում կայծակի հարվածից սատկել է ավելի քան 550 ոչխար

Վրաստանի hարավային Նինոծմինդա շրջանում Աբուլ լեռան վրա ամպրոպի ժամանակ սատկել է ավելի քան 550 ոչխար: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Ինչպես հայտնել է Նինոծմինդայի քաղաքապետի տեղակալ Ալեքսանդր Միքելաձեն, գիշերը ուժեղ ամպրոպ է եղել, իսկ առավոտյան զանգահարել է տեղի ֆերմերը և հայտնել, որ մի քանի հարյուր ոչխար սատկել են:

«Ճիշտն ասած, սա առաջին նման դեպքն է: Մենք չենք լսել, որ ամպրոպի պատճառով կարող է այդքան ոչխար սատկել: Իհարկե, քաղաքապետարանը կտրամադրի աջակցություն, բայց նախ՝ ֆերմերն ինքը պետք է բերի փորձագետների եզրակացությունը, որպեսզի ճշգրիտ որոշվի զանգվածային մահվան պատճառը»,- ասել է Միքելաձեն:

Այս նպատակով քաղաքապետարանում ստեղծվել է հատուկ մասնագիտական խումբ, որը կուսումնասիրի ոչխարների զանգվածային մահվան հարցը: Այս առնչությամբ հաշվետվությունը նախատեսվում է ներկայացնել հաջորդ շաբաթ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան