Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:32 12-07-2021

Հնդկաստանում կայծակի հարվածից մեկ օրում մահացել է 38 մարդ

Հնդկաստանում կայծակի հարվածի հետևանքով մեկ օրում մահացել է 38 մարդ: Այս մասին հայտնում է Yahoo News-ը՝ հղում անելով Associated Press-ին:

«Մահվան դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել արևմտյան Ռաջաստան նահանգում, որտեղ 11 մարդ մահացել է կայծակի հարվածից XII դարի պահակային աշտարակի մոտակայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նրանցից ոմանք դեպքի պահին սելֆի են արել, հաղորդել է ոստիկանության ավագ սպա Անանդ Շրիվաստավան: Նրա խոսքով, կայծակի հարվածները հանգեցրել են նահանգում ևս ինը մարդու մահվան, շուրջ 20-ը վիրավորվել է:

Ուտար-Պրադեշ նահանգում կայծակի հարվածից մահացել է ևս 18 մարդ, ասել է տեղական իշխանությունների ներկայացուցիչ Մանոժ Դիքսիտը: Մահացածների մեծ մասը գյուղատնտեսության մեջ աշխատողներ էին: Երկու նահանգների կառավարությունները հայտարարել են, որ ֆինանսական փոխհատուցում կվճարեն զոհվածների ընտանիքներին և վիրավորներին:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել