Մի քանի տարի է՝ իշխանությունները թմբկահարում են իրենց կողմից կառուցված 300 նոր դպրոցների մասին, իսկ ընդդիմադիրները փորձում են ապացուցել, որ դա սուտ է։ Հայտնի է, որ պետական ծրագրերով իրականացվող շինարարությունները կատարվում են «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից, որի, օրինակ, 2024 թվականի հաշվետվությունը բացահայտում է մի նոր իրողություն, այն է. «Հանրակրթական դպրոցների նոր շենքերի կառուցում» բաղադրիչով ծախսվել է 9 միլիարդ 595.5 միլիոն դրամ։
Իսկ ահա 18 միլիարդ 624.3 միլիոն դրամ ծախսվել է դպրոցների ինչ֊որ սեյսմիկ անվտանգության բարելավման անհասկանալի բնորոշման ներքո։
Չի բացառվում, որ այդ 100-ավոր դպրոցների «կառուցումը» ստացվել է հենց այս սեյսմիկ անվտանգության վրա գրված ծախսերի արդյունքում, քանզի զուտ «նոր դպրոցների կառուցում» տողի 9 միլիարդ 595.5 միլիոն դրամով կարելի է կառուցել միջինը մոտ 24 դպրոց։

