copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:14 25-05-2024

ՀԱՊԿ երկրորդ թիրախը, որի մասին ՔՊ ղեկավարն ակնարկեց, ենթադրաբար ՌԴ-ն է. Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բելառուսի նախագահի Ադրբեջան կատարած այցի ֆոնին, ՔՊ ղեկավարը ՀԱՊԿ անդամ երկու երկրներին լուրջ մեղադրանք ներկայացրեց` մեղադրելով ադրբեջանական ագրեսիայի նախապատրաստման ու աջակցման մեջ:

Արցախի օկուպացված շրջաններ կատարած այցի շրջանակներում Լուկաշենկոն մի շարք խնդրահարույց և հակահայ հայտարարություններ արեց, Ալիևին էլ կարգեց տարածաշրջանային առաջնորդ:

Այն, որ Բելառուսի նախագահը, մեղմ ասած, անընդունելի մեծ թվով հայտարարություններ է արել` նաև նախկինում, դրա մասին շատերը գիտեն, բայց դրանք այս աստիճանի երբեք չէին հասել:

Անընդունելի և անթույլատրելի հայտարարություններ, որոնք լուրջ վնաս են հասցնում երկու ժողովուրդներին:

Եթե խնդիր ունեք Հայաստանում գործող իշխանության հետ, ապա դրանք չպետք է վնասեն մեր ժողովուրդներին ու մեր ունեցած ավանդական կապերին, սակայն ճիշտ հակառակն է տեղի ունենում:

Կրկնում եմ` Բելառուսը կարող է թեման տանել իր հասցեին ուղղվող մեղադրանքների կամ ՀՀ ԱԺ նախագահի ու Լուկաշենկոյի հիմնական ընդդիմադրի հետ ոչ ֆորմալ հանդիպման դաշտ, բայց ստեղծված իրավիճակն ու փոխադարձ գործողությունները և հայտարարությունները հիմնականում վտանգում են երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական կապերը:

ՀԱՊԿ երկրորդ թիրախը, որի մասին ՔՊ ղեկավարն ակնարկեց, ենթադրաբար ՌԴ-ն է, որի թեման տարբեր համատեքստերում հնչեցնում են իշխանական դեմքերը, ինչի հետևանքներ դեռ երկար զգացնել կտա»:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին