copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:00 15-05-2024

Ինչու է թշնամուն հանձնվող տարածքների արձանագրության ստորագրումը հետաձգվում․ կառավարությունում լուռ են

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած այն բանին, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձանաժողովները ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարությամբ սահմանազատված, իսկ իրականում Ադրբեջանին հանձնվող հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետ էին սահմանել մինչև մայիսի 15-ը, սակայն առ այս պահը հայտնի չէ՝ կստորագրվի՞ այսօր այդ փաստաթուղթը, թե՞ ոչ:

Հատկանշական է, որ Կիրանցում սահմանազատման աշխատանքներն անցած շաբաթվանից դադարեցված են։ Վիճահարույց կետերը, որոնք վերաբերում են գյուղի կամրջին, դպրոցին և մի քանի սեփական տներին, շարունակում են չլուծված մնալ։

Դեռևս պարզ չէ, թե ինչպես է կատարվելու սահմանազատումը այս 3 կետերում, պարզ չէ նաև՝ արձանագրությունը կստորագրվի առանց այդ 3 կետերի սահմանազատմա՞ն, թե՞ փաստաթղթի ստորագրումը կհետաձգվի։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Կիրանցի հատվածում 12 սահմանային կետերից 8-ն արդեն իսկ որոշված է, սյուները տեղադրված են, սակայն դեռևս առկա է սահմանազատման ենթակա 3 կետ, որոնց շուրջ դեռ պետք է լուծումներ գտնեն։

«Մենք ունենք 3 կետ, որոնք առավել զգայուն են, մենք խնդիրը կլուծենք էնպես, որ նրանք դա բավարար կհամարեն, Կիրանցի ժողովուրդը կհամարի բավարար: Հենց այս պահին աշխատանքը գնում է էդ ուղղությամբ»,- ասել էր նա:

Այս պահին հստակ չէ նաև հարցը, թե սահմանազատված հատվածներից Հայաստանի զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ։ Փաշինյանի աշխատակազմն ավելի վաղ հայտնել էր, որ սահմանազատումից հետո զորքերի հետքաշումը տեղի է ունենալու կարճ, բայց ողջամիտ ժամանակահատվածում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, սակայն ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Բացի այդ, փորձեցինք նաև պարզաբանումներ ստանալ, սակայն մեր հեռախոսզանգերը կրկին անպատասխան մնացին։

Այպիսով՝ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնի կառավարությունը խորհրդանշական լռություն է պահպանում և չի մանրամասնում՝ թշնամուն հանձնվող տարածքների վերաբերյալ արձանագրությունը կստորագրվի՞, թե՞ չէ։ Այս պահի դրությամբ հստակ է, որ մի շարք հատվածներում տարածքների հանձնման գործընթացը կասեցվել է, ինչը Բագրատ Սրբազանի գլխավորած համազգային շարժման հաջողությունն է։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել