copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:46 14-05-2024

ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագիրը

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագիրը՝ 2024թ. հուլիսին ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ընթացքում երկու երկրների կողմից ներկայացվելիք կամավոր ազգային զեկույցների նախապատրաստական աշխատանքների շրջանակում։

Թվինինգ ծրագրի մեկնարկային աշխատաժողովին Հայաստանի և Նեպալի պատվիրակությունները ներկայացրել են իրենց երկրների կողմից մշակվող կամավոր ազգային զեկույցների հիմնական առանձնահատկությունները, մոտեցումները, ինչպես նաև Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում արձանագրված հիմնական ձեռբերումներն ու մարտահրավերները։

Աշխատաժողովի մասնակիցները քննարկել են Կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացման գործում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նեպալի՝ որպես լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկրներ, կայուն զարգացման առանձնահատուկ մարտահրավերներին և խոցելիություններին` համաշխարհային տնտեսությանն ինտեգրման և կլիմայի փոփոխության ազդեցության ոլորտներում։

Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագրի շրջանակներում նախատեսված են այցելություններ և հանդիպումներ ՀՀ շահագրգիռ գերատեսչություններում` ծանոթանալու ՀՀ ոլորտային ռազմավարություններին և ծրագրերին, ճանաչողական այցեր ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններ, գիտակրթական կենտրոններ, ինչպես նաև դաշտային ճանաչողական այցեր Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում իրականացվող ենթակառուցվածքային և բնապահպանական ծրագրերին ծանոթանալու համար։

Ծրագրի շրջանակներում մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպումը Նեպալի պատվիրակության հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի զարգացման, մասնավորապես՝ տնտեսական, զբոսաշրջության և մշակույթի ու գիտության ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր