copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:29 06-04-2023

Նախարարությունում քննարկել են գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման ծրագիրը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 6-ին անց են կացրել աշխատանքային քննարկում՝ նվիրված հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման ծրագրին։

Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումների արդյունավետ կազմակերպմանը, այդ գործընթացում համապատասխան ենթակառուցվածքների ապահովմանը, ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

ՀՀ-ում հողային բարեփոխումների փորձնական ծրագրի նպատակն է հողերի միավորման գործիքների կիրառմամբ (հողերի ձեռքբերում, օտարում, վարձակալություն, վարձակալության միջնորդությունների իրականացում, հողերի փոխանակում) նպաստել հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը, հողերի շուկայի զարգացմանը և հողերի միավորմանը (կոնսոլիդացիային)։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում