copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:04 25-04-2024

Նիկոլ Փաշինյանը գողացել է բոլոր երեխաների մանկությունը և իր երեխաները բացառություն չեն․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ, մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի որոշումների հետևանքով Ազնավուր Սաղյանի էրեխեքը չունեն հեր, տուն ու հայրենիք, Նիկոլի որոշումների հետևանքով հազարավոր էրեխեքի պապաներ հոգեբուժարաններում են ու նարկոդիսպանսերներում, կամուրջների տակ ու գերեզմաններում, Նիկոլի որոշումների հետևանքով կան երեխեք ում պապաները հանձնվել են Բաքու, որ ադրբեջանցիք թույլ տան նրանց դուստրերին առանց բռնաբարվելու լքել Արցախը, Նիկոլի որոշումների ու մարդատյաց քարոզչության արդյունքում չոլերում բռնաբարվել է 13 տարեկան աղջիկ, որը առհասարակ էդտեղ չէր լինի, եթե չլիներ Նիկոլի որոշումները, Նիկոլի որոշումների հետևանքով Սոնա Մնացականյանն ու նրա չծնված երեխան էլ չկան, Նիկոլի որոշումների հետևանքով հազարավոր երեխաներ տարել են տրավմաներ, որոնք նրանց կուղեկցեն ամբողջ կյանքում ու կդառնան հոգեբանության մի մաս, հարյուրավոր երեխաներ կորցրել են խոսելու կարողությունը, տասնյակները զոհվել են...

Նիկոլ Փաշինյանը գողացել է բոլոր երեխաների մանկությունը և իր երեխաները բացառություն չեն, պարզապես ուրիշի երեխաներին չի կարողանում օգտագործել սեփական փիառի համար, իսկ իր երեխաներին կարողանում է։

Այո կյանքը դաժան բան է, քաղաքականությունը` ընտրություն։ Ու մեր կայացրած որոշումները չեն կարող վերաբերել բոլորին, իսկ մեր ընտանիքներին պահել ջերմոցային պայմաններում։ Էդպես չի լինում, որ մահերը, գաղթը, նվաստացումն ու խոշտանգումը` ուրիշներին, պադավատները, թիկնազորը, օլինքլյուզիվ դղյակն ու հոգու ներդաշնակությունը` մեր երեխեքին։

Հավես ունենաք ուսումնասիրեք Սեբաստիան Մարոքին անունով մարդու կենսագրությունը ու կիմանաք թե ինչպես է պետք պաշտպանել զավակներին, կամ ավելի ճիշտ ինչպես պետք չի դա անել»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել