copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 10:10 25-04-2024

Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանի իշխանությունն առաջին փուլով խոստացած տարածքային զիջումները չավարտած Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին` միջանցք, սահմանադրական փոփոխություններ և չսպառազինվելու որոշում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Թեև այս պահին գործընթացը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերի տարածքում կամ մատույցներում է, և´ ՀՀ և´ Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ հաջորդ փուլով պետք է Ադրբեջանին հանձնվի, այսպես կոչված, 4 անկլավները:

Այս 4 անկլավներից 3-ը` Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում: Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են:

Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին», - գրել է նա՝ կից հրապարակելով մի քանի լուսանկար։




Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը