Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:17 24-04-2024

Ալեքսանդրապոլի որբանոցի՝ անթերի տեսք ունեցող որբերին Ամերիկա էին տանում անվերադարձ. Ինգա Ավագյան

1919 թ. մայիսի 22-ին Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ Լևոն Սարգսյանի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն ստանձնեց քաղաքի հայ որբերի խնամքը: Ցարական բանակի լքված զորանոցներն ու պահեստները ապաստարան դարձան շուրջ 20.000 անտուն որբերի համար:

Ամերիկացիները որբերին հավաքել են Ալեքպոլի ռուսական զորանոցներում՝ Կազաչի պոստ, Սևերսկի և Պոլիգոնի, որոնք ռուս զինվորները լքել էին Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Կազաչի պոստ և Սևերսկի որբանոցներում տեղավորված էին աղջիկները, իսկ Պոլիգոններում՝ տղաները:

Շենքը, որտեղ ավելի քան 1 դար առաջ ցեղասպանությունից փրկված որբերն են ապրել, հիմա ռուսական սպաներին որպես կացարան է ծառայում, և Գյումրիի քաղաքապետարանը այդ փաստը հավաստող ցուցանակ է փակցրել շենքի ճակատին:

1931 թվականին Ամերիկան դադարեցրեց իր մարդասիրական առաքելությունը Ալեքպոլում:

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն, պատմաբան Ինգա Ավագյանի հետ։

Ավագյանի խոսքով` Ալեքսանդրապոլի որբանոցում ապաստանած գեղեցիկ ու անթերի տեսք ունեցող որբերին Ամերիկա էին տանում ու անվերադարձ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ