copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:37 28-02-2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Փոխվարչապետը բարձր է գնահատել Լիտվայի հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցության առկայությունը՝ միաժամանակ ընդգծել, որ չօգտագործված զգալի ներուժ կա գրեթե բոլոր ուղղություններով։ Այդ համատեքստում կարևորվել է ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցերի։

Ամենից շատ դիտված