copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:35 14-04-2024

ՀՀ քաղաքացիների կյանքը կախված է լինելու բացառապես ՌԴ Հարավային օկրուգի պայմանական հրամանատար Պերմյակովի քմահաճույքից

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայկական ՀՕՊ-ն ու ... Պերմյակովը:

Այժմ պատկերացնենք, որ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, ենթադրենք` հրթիռներ ու ԱԹՍ-ներ է արձակում:

Հայաստանի օդը «պաշտպանված է» ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից, իսկ դրանց ղեկավարումը ստանձնել է ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Ընդ որում, «հայկական» ՀՕՊ-ը գործելու է միայն այն ժամանակ, «երբ ռուսական կողմի համար առաջացել է ագրեսիայի սպառնալիք կամ հայկական կողմն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել առաջացած սպառնալիքը»: Այսինքն, եթե ադրբեջանցիները հարձակվեն, օրինակ` Ոսկեպարի վրա կամ փորձեն ճեղքել «Զանգեզուրի միջանցքը», «հայկական» ՀՕՊ-ը չի գործելու, քանզի ռուսական կողմի համար վտանգ չի առաջանա, իսկ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի, ենթադրենք` պայմանական Պերմյակովի, կարծիքով հայկական կողմն ի վիճակի կլինի հաղթահարել սպառնալիքը: Սա լավագույն դեպքում: Իսկ վատագույնում` ՌԴ Հարավային օկրուգի պայմանական հրամանատար Պերմյակովը հակառակորդին նախապես կփոխանցի ՀՀ ԶՈւ-ի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները:

Ստացվում է` հայ-ադրբեջանական հնարավոր ռազմական բախման ժամանակ ՀՀ քաղաքացիների կյանքը կախված է լինելու բացառապես ՌԴ Հարավային օկրուգի պայմանական հրամանատար Պերմյակովի քմահաճույքից»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել