Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:47 10-04-2024

Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանումը նվազել է 1/3-րդով

Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանումը Արեւմուտքի կողմից ՌԴ հանդեպ կիրառված սանկցիաներով պայմանավորված առաջացած վճարումային խնդիրներով՝ այս տարվա առաջին եռամսյակին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 32,1 տոկոսով։ Այս մասին հայտնում է թուրքական Ekonomim պարբերականը։

Ըստ հաղորդման, այս տարվա հունվար-մարտ ամիսներին 25 արդյունաբերական ճյուղերից միայն չորսի պարագայում է արտահանումը դեպի Ռուսաստան ավելացել։ Քիմիական արդյունաբերության ոլորտում դեպի Ռուսաստան արտահանումների կրճատման պատճառով առաջացած կորուստները հասել են 32,4 տոկոսի։ Հատկապես անկումը նկատելի է հետեւյալ ոլորտներում՝ ծխախոտային արդյունաբերություն, կաշվեղեն եւ ոսկերչական իրեր։

Միայն մարտ ամսին Թուրքիայից Ռուսաստան արտահանումները նվազել են 28 տոկոսով, հասնելով 758 միլիոն դոլարի։ Այս տարվա առաջին եռամսյակի համար ընդհանուր արտահանման արժեքը կազմել է 2,1 միլիարդ դոլար։ 23 թվականի հունվար-մարտ ամիսներին Թուրքիայից ՌԴ արտահանումները կազմել են 3,1 միլիարդ դոլար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել